Մատչելի հղումներ

Ռուսաստանի զինված ուժերը Տաջիկստանում կման ևս երեսուն տարի


Տաջիկստանը վավերացրել է արժանացրել երկրում Ռուսատանի ռազմակայանի մասին համաձայնագիրը

Տաջիկստանի խորհրդարանը երեքշաբթ օրը հավանության է արժանացրել կենտրոնասիական այս պետությունում Մոսկվայի ռազմական ներկայությունը ևս երեսուն տարով հետաձգելու մասին համաձայնագիրը:

Անկայուն Տաջիկստանը կարող է իր անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերների հետ դեմ առ դեմ կանգնել այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի զինված ուժերը դուրս բերվեն հարևան Աֆղանստանից:

Տաջիկստանում Ռուսատանի թիվ 201 ռազմակայանի ներկայության երկարաձգման մասին համաձայնագիրը ստորագրվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնի ներկայությամբ անցյալ տարվա հոկտեմբերին:

Ռուսատանի թիվ 201 ռազմակայանը այս երկրի տարածքից դուրս գտնվող ռազմական ամենախոշոր հենակետն է:

Ռուսաստանի և Տաջիկստանի համաձայնագրի ստորագրման գործընթացին ծանոթ աղբյուրները սակայն պնդում են, որ Ռուսատանի ռազմակայանի ներկայության պահպանման նպատակով Տաջիկստանի իշխանությունները ներկայացրել էին մի շարք պահանջներ, որոնց կարգավորման համար մեկ տարի է պահանջվել: Այս պայմաններից են, մասնավորապես, Ռուսաստանում աշխատող ազգությամբ տաջիկ մոտ մեկ միլիոն միգրանտ աշխատողների կացության բարելավումն է, ինչպես նաև Ռուսաստանից մեկ միլիոն տոննա նավթամթերքի առաքման նկատմամբ սահմանված մաքսատուրքերը հանելու պահանջները:

Տաջիկստանի խորհրդարանում քվեարկության սկզբից երկրի պաշտպանության նախարար Շերալի Խայրուլիևն ասել է, թե այս համաձայնությունը համապատասխանում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության սկզբունքներին և երաշխավորում է տարածաշրջանային կայունությունն ու Տաջիկստանի անվտանգությունը:

Համաձայնագիրը հավանության են արժանացրել Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի նիստին առկա բոլոր 57 պատգամավորները:
XS
SM
MD
LG