Մատչելի հղումներ

Ատոմային սուզանավում հաջողվել է մարել հրդեհը


«Հրշեջներին հաջողվել է մարել Ռուսաստանի ատոմային սուզանավերից մեկում բռնկված հրդեհը, որի ընթացքում ճառագայթման որևէ արտանետում տեղի չի ունեցել»:

Այս հայտարարությամբ հանդես են եկել Ռուսաստանի իշխանությունները՝ հավելելով, որ «Եկատերինբուրգ» սուզանավում գտնվող անձնակազմն այժմ ստուգում է ջերմաստիճանի և ածխածնի երկօքսիդի մակարդակները:

Ռուսաստանի հյուսիսային Մուրմանսկ քաղաքի մոտակայքում վերանորոգման նպատակով կայանված սուզանավի վրա հինգշաբթի օրը բռնկված հրդեհի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն յոթ մարդ:

Ռուսաստանի զինված ուժերի համաձայն, հրդեհը բռնկվել է փայտամածում, ապա տարածվել սուզանավի արտաքին պատյանի վրա:

Երկրի զինված ուժերի տվյալների համաձայն սակայն, վերանորոգումից առաջ անջատվել է «Դելտա IV» տեսակի 16 միջմայրցամաքային հրթիռ կրելու ունակություն ունեցող սուզանավի ռեակտորը և հանվել են բոլոր զենքերը:

Ռուսաստանի Կրեմլի համաձայն, երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամայել է անցկացնել միջադեպի հետաքննություն և պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

XS
SM
MD
LG