Մատչելի հղումներ

Ռուսաստանի Պետդուման հավանության է արժանացրել Ղրիմի բնռակցման մասին համաձայնագիրը


Պետդուման Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման մասին համաձայնագիրը հավանության է արժանացրել ձայների ճնշող մեծամասնությամբ

Ռուսաստանի Պետդուման հինգշաբթի օրը հավանության է արժանացրել Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման մասին համաձայնագիրը:

Պետդուման Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման մասին համաձայնագիրը հավանության է արժանացրել ձայների ճնշող մեծամասնությամբ՝ ձայների 443-ը՝ կողմ, 1-ը՝ դեմ, հարաբերակցությամբ:

Ռուսաստանի Դաշնությունների խորհրդում Ղրիմը Ռուսաստանի միացնելու հարցով քվեարկությունը, ըստ հաղորդագրությունների, կանցկացնի ուրբաթ օրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին երեքշաբթի օրը ստորագրված համաձայնագիրը սահմանում է, որ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը գործում է անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում պետք է կարգավորվեն Ղրիմի և Սևաստոպոլի ընդունումը Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական, վարկային և իրավական համակարգերում:
XS
SM
MD
LG