Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը աշխատանքից ազատել է երկրի տիեզերական գործակալության բարձրաստիճան երկու պաշտոնյաների` երեք արբանյակի կորստի պատճառ դարձած հրթիռի վթարի պատճառով:
Հետաքննության համաձայն, «Պրոտոն» հրթիռը դուրս չի եկել ուղեծիր հաշվարկներում սխալների պատճառով:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Մեդվեդևը չորեքշաբթի օրը աշխատանքից ազատել է Ռուսաստանի տիեզերական գործակալության փոխտնօրեն Վիկտոր Ռեմիշևսկիին և հրթիռներ արտադրող պետական «Էներգիա» ընկերության փոխնախագահ Վյաչեսլավ Ֆինլինին:
Խիստ նկատողություն է ստացել Ռուսաստանի տիեզերական գործակալության տնօրեն Անատոլի Պերմինովը:
Հրթիռի կործանման պատճառով ուղեծիր չհանված երեք արբանյակները նախատեսվում էին Ռուսաստանի «Գլոնաս» համակարգը լրացնելու համար: «Գլոնաս» համակարգը Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի « Տեղորոշման գլոբալ համակարգ» և Եվրոպական «Գալիլեո» համակարգերին որպես այլընտրանք ստեղծվող համակարգ է: