Մատչելի հղումներ

Ռուսաստանում օդանավի վթարի պատճառով 44 մարդ է զոհվել


Ռուսաստանում օդանավի վթարի պատճառով 44 մարդ է զոհվել
Ռուսաստանում օդանավի վթարի պատճառով 44 մարդ է զոհվել

Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում օդանավի վթարի պատճառով զոհվել է 44, վնասվածքներ ստացել՝ ութ մարդ։

Վթարված «Տուպոլև 134» օդանավում, որը թռիչք էր կատարում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Պետրոզավոդսկ, եղել է 52 մարդ։

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պետրոզավոդսկի օդանավակայանին մոտենալու ժամանակ՝ ընկնելով մոտակայքում գտնվող մայրուղու վրա և բռնկվել։

Տուժածները տեղափոխվել են Պետրոզավոդսկի հիվանդանոց։

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, վթարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները, սակայն չի բացառել նաև «մարդկային սխալի» հնարավորությունը։

Հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Հայաստանի արտգործնախարարությունը, հայտնել են, որ զոհվածների թվում կա հայազգի մեկ ուղևոր։

Վթարի վայրում փրկարարական աշխատնաքներով զբաղված անձինք հայտնել են ինքնաթիռի երկու ձայնագրիչները հայտնաբերելու մասին։

XS
SM
MD
LG