Մատչելի հղումներ

Ռուսաստանում ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է երկու մարդ


Ռուսաստանում ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է երկու մարդ
Ռուսաստանում ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է երկու մարդ

Ռուսաստանում շաբաթ օրը վթարային վայրէջք կատարելիս մասերի է բաժանվել մարդատար մի ինքնաթիռ, որի պատճառով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել՝ 40 մարդ։

Պաշտոնատար անձանց համաձայն, Մոսկվայից մեկնած «Դաղստանի ավիաուղիներ» ավիաընկերության «Տուպոլև-154» ինքնաթիռում եղել է 150 ուղևոր։ Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի մեկ այլ օդանավակայանում, որի ընթացքում դուրս է եկել թռիչքուղուց և մասերի բաժանվել։

1970–ականներին նախագծված ինքնաթիռի օդաչուն հայտնել է շարժիչների անսարքության մասին թռիչքի 80-րդ կիլոմետրին, երբ ինքնաթիռը գտնվելիս է եղել 9 100 մետր բարձրության վրա։ Ինքնաթիռը Մոսկվայից ուղևորվում էր դեպի Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալա։

«Տուպոլև–154» մակնիշի ինքնաթիռների թռիչքներն արգելված են Եվրոպայի որոշ մասերում՝ շարժիչների չափազանց բարձր աղմուկի պատճառով, սակայն դրանք դեռևս լայնորեն օգտագործվում են Ռուսաստանի փոքր ավիաընկերությունների կողմից։

XS
SM
MD
LG