Մատչելի հղումներ

Ռուսաստանում տեղի է ունեցել Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների ղեկավարների հանդիմպումը


Ռուսատանում անցկացվող գագաթնաժողովն այցելել էին Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի ղեկավարները: Գագաթնաժողովը նվիրված էր ահաբեկչության և տարածաշրջանում թմրամիջոցների առևտրի դեմ պայքարին:

Չորեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը առանձին հանդիպումներ է ունեցել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Այդ հանդիպումներին մասնակցել էր նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, որի ղեկավարած երկիրը սահմանակից է Աֆղանստանին:

Գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել հազվադեպ անմիջական հանդիպում Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև: Նախագահ Քարզայի գլխավորած կառավարությունը բազմիցս մեղադրել է Պակիստանի հետախուզական հզոր գործակալությանը թալիբներին աջակցություն ցուցաբերելու մեջ: Պակիստանը միշտ ժխտել է այդ մեղադրանքները:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել Աֆղանստանի զորքերին տրամադրել ռազմական սարքավորումներ և վերապատրաստում, և Մոսկվան հայտնել է օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին: Սակայն Ռուսաստանի իշխանությունները հստակ հայտնել են, որ Աֆղանստան զորք ուղարկելու ծրագրեր չունեն:

XS
SM
MD
LG