Մատչելի հղումներ

ԵԽԽՎ-ը ձայնի իրավունքից զրկել է Ռուսաստանի պատվիրակությանը


Ռուսաստանի պատվիրակները զրկվել են նաև ԵԽԽՎ-ի ղեկավար մարմիններում մասնակցելու և ընտրությունների ընթացքում որպես դիտորդ հանդես գալու իրավունքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պլենար նիստի ընթացքում որոշում է կայացրել Ռուսաստանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ի նիստերի ընթացքում քվեարկելու, ինչպես նաև Վեհաժողովի բյուրոյում, ԵԽԽՎ-ի նախագահական հանձնաժողովում և մշտական հանձնաժողովում ներկայացված լինելու իրավունքից:

Ռուսատանի պատվիրակները, բացի այդ, զրկվել են ընտրությունների ընթացքում որպես դիտորդ հանդես գալու իրավունքից:

ԵԽԽՎ-ը, բացի այդ, նշել է, որ «իրավունք է վերապահում՝ դադարեցնելու Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները, եթե Ռուսաստանի Դաշնությունը չդիմի հակամարտության պատճառով ստեղծված լարվածության նվազեցման ու չհրաժարվի Ղրիմի բռնակցումից»:

ԵԽԽՎ-ում Ռուսատանի պատվիրակությունը բոյկոտել էր վերջինիս լիազորությունների քննարկման վերաբերյալ Վեհաժողովի նիստը: Պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը տեղեկացրել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ պատվիրակությունը չի շարունակի ԵԽԽՎ-ի նստաշրջանին իր մասնակցությունը և մոտակա ապագայում Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու շուրջ սկզբունքային որոշում կկայացնի:
XS
SM
MD
LG