Մատչելի հղումներ

Ռուսաստանը «զայրացած» է Ուկրաինայի արևելքում զոհերի պատճառը դարձած հրաձգությամբ


Ռուսաստանի համաձայն, հարձակումն ապացուցում է «Կիևի իշխանությունների մոտ ազգայնականներին և ծայրահեղականներին սանձահարելու և զինաթափելու ցանկության բացակայությունը»

Ռուսաստանի իշխանություններն իրենց զայրույթն են արտահայտել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած՝ զոհերի պատճառը դարձած հրաձգությամբ, որով խախտվել է զատկական հրադադարը:

Ուկրաինայի պաշտոնյաները սակայն նշում են, որ տեղի ունեցածի մանրամասները դեռևս պարզ չեն: Նրանց համաձայն, ռուսաստանամետ անջատողականների կողմից Սլավյանսկ քաղաքում վերահսկվող հսկիչ-անցագրային կետում տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել է առնվազն մեկ մարդ:

Որոշ տվյալների համաձայն սակայն, հսկիչ-անցագրային կետում զոհվածների թիվը հասնում է առնվազն չորսի, և զոհվածների թվում կան ռուսաստանամետ անջատողականներ:

Ռուսաստանն իր զայրույթն է արտահայտել «զինյալների կողմից իրականացված սադրանքի» կապակցությամբ՝ ասելով, որ հարձակումը ապացուցում է «Կիևի իշխանությունների մոտ ազգայնականներին և ծայրահեղականներին սանձահարելու և զինաթափելու ցանկության բացակայությունը»:

Ուկրաինայում գործող «Պրավիյ սեկտոր» շարժումը, որին մեղադրում են հարձակումն իրականացնելու մեջ, հերքում է իր ներգրավվածության մասին հաղորդագրությունները՝ մեղադրելով Ռուսաստանի հատուկ ուժերին այս միջադեպի հետևում կանգնած լինելու մեջ:
XS
SM
MD
LG