Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար. «Ռուսաստանը վտանգավոր ուղով է շարժվում»


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ երկրի մայրաքաղաք Ասթանայում անցկացված բանակցություններից հետո ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «խիստ պայթյունավտանգ» է գնահատել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուլյամ Բերնսը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում «Ռուսաստանը շարժվում է վտանգավոր և անպատասխանատու ուղով»:

Փոխարտգործնախարար Բերնսն ասել է նաև, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները շարունակելու են ավելացնել ճնշումն այնքան ժամանակ, մինչև Մոսկվան չփոխի իր ուղին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ երկրի մայրաքաղաք Ասթանայում անցկացված բանակցություններից հետո ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «խիստ պայթյունավտանգ» է գնահատել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

«Մենք հակամարտություն չենք ցանկանում Ռուսաստանի հետ: Սակայն քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր վտանգավոր և անպատասխանատու ուղին, մեր միջազգային գործընկերների հետ միասին մենք հետևողականորեն կշարունակենք ավելացնել հակադարձ ճնշումը», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հեռանկարներ են ձևավորվել Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լուծման գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախօրեին արված այն հայտարարությունից հետո, որը շատերը Ուկրաինայի շուրջ դիրքորոշման մեղմում են համարում, Բերնսը ասել է. «Կարճ ասած՝ կտեսնենք»:
XS
SM
MD
LG