Մատչելի հղումներ

Ռուսաստանը հերքում է Մեդվեդևի հանդիպման մասին լուրերը


Ռուսաստանը հերքում է Մեդվեդևի հանդիպման մասին լուրերը
Ռուսաստանը հերքում է Մեդվեդևի հանդիպման մասին լուրերը

Ռուսաստանցի պաշտոնյաները հերքում են մամուլում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի Վլադիվոստոկ կատարելիք այցի ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատրաստվում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ 2-րդի հետ:

Հարավկորեական “Յոնհափ” լրատվական գործակալությունը, հղում կատարելով բարձրաստիճան մի պաշտոնյայի վրա նշում է, որ նման հանդիպում նախատեսվել, սակայն չեղյալ է համարվել անհայտ պատճառներով: Համանման հաղորդագրություն է հրապարակել նաև ճապոնական “Կիոտո” գործակալությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս կապակցությամբ հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ Մեդվեդև - Քիմ Ջոնգ հանդիպման մասին: Միաժամանակ, ֆրանսիական “Աժանս Ֆրանս պրես”-ը` հղվելով Կրեմլի աղբյուրների վրա տեղեկատվություն է տարածել, որտեղ նշվում է, թե նման հանդիպում չի նախատեսվել: Միևնույն հրապարակման մեջ ասվում է նաև, որ Դմիտրի Մեդվեդևի այցը լուսաբանող լրագրողները 2 օր շուտ են վերադառնալու Մոսկվա:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրում ստեղծված պարենային ճգնաժամից դուրս գալու նպատակով փորձում են արտաքին աջակցություն ստանալ մի շարք երկրներից:

XS
SM
MD
LG