Մատչելի հղումներ

Ռուսաստանը թույլատրելու է ՆԱՏՕ-ի բեռների տարանցումը դեպի Աֆղանստան


Ռուսաստանը թույլատրելու է ՆԱՏՕ-ի բեռների տարանցումը դեպի Աֆղանստան

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զգալի ընդլայնման շրջանակներում նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ն հնարավորություն կստանա Ռուսաստանի տարածքով նյութեր տեղափոխել դեպի Աֆղանստան:

Այս գործարքը նվազեցնելու է ՆԱՏՕ-ի ներկայիս կախվածությունը Պակիստանի տարածքով անցնող և ավելի մեծ վտանգ ներկայացնող երթուղիներից, որոնց վրա են ուղղված զինյալների անդադար հարձակումները:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը չորեքշաբթի օրը նշել է, որ պայմանագիրը վերաբերելու է ոչ ռազմական նշանակության բեռներին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի տարածքով զենք տեղափոխել չի թույլատրվելու:

Ռոգոզինն ասել է, որ ռազմական նշանակության բեռները տեղափոխությունը շարունակվելու է կատարվել օդով:

Նա ասել է, թե քննարկվում է նաև Ռուսաստանի տարածքով ՆԱՏՕ-ի սարքավորումները Աֆղանստանից դուրս բերելու մասին գործարքը, որը կախված է լինելու բեռները ստուգելու հարցում Ռուսաստանի անվտանգության և մաքսային մարմիններին տրվելիք հնարավորությունների մակարդակից:

XS
SM
MD
LG