Մատչելի հղումներ

Մոսկվայի մետրոյի պայթեցումներին առնչվող երեք անձինք սպանվել են


Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը

Ռուսաստանի անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, թե մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի պայթեցումներին առնչվող երեք անձինք սպանվել են։

Բորտնիկովը այս մասին հինգշաբթի օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Նա չի բացահայտել, թե երբ կամ որտեղ են տեղի ունեցել այդ սպանությունները, նշելով միայն, թե նրանք ՛՛զինյալ ընդդիմության անդամներ են եւ ոչնչացվել են՝՝։

Մարտի 29-ի պայթեցման հետեւանքով սպանվել էր 40 եւ վիրավորվել մոտ 100 մարդ։

Բորտնիկովի համաձայն, Հյուսիսային Կովկասից դեպի Մոսկվա ճանապարհորդելիս, սպանվածներից մեկը ուղեկցել էր երկու ինքնասպան ահաբեկիչ կանանց։

XS
SM
MD
LG