Ռուսաստանը նախատեսում է Ղազախստանի պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով այս երկրին մատակարարել օդային պաշտպանության հրթիռային ժամանակակից համակարգեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իրինա Կովալչուկը հայտնել է, որ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը և ղազախստանյան իր պաշտոնակիցը Մոսկվայում չորեքշաբթի օրը քննարկել են հրթիռների մատակարարման պայմանագրի մանրամասները:
Ռուսաստանն ու Ղազախստանը անցյալ տարի «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգի 40 միավոր գնելու պայմանագիր էին կնքել: «Ս-300» համակարգում կիրառվում են 90 կիլոմետր առավելագույն հեռահարություն ունեցող հրթիռներ:
Ռուսաստանն ավելի վաղ հանդես է եկել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հետ ռազմական համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ հայտարարությամբ: