Ռուսաստանի կայքերում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է երկաթե ձողերով դաժան ծեծի ենթարկվում ռուսական «Կոմերսանտ» մեծ ժողովրդականություն վայելող օրաթերթի լրագրող Օլեգ Կաշինը:
Ստանալով մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներ և կոտրվածքներ` Կաշինն ընկել է կոմայի մեջ:
Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը երկուշաբթի օրն ասել է, թե հանցագործության հովանավորները պատժվելու են` «նրանց դիրքից անկախ»:
Երկուշաբթի օրը մեկ այլ լրագրող` Անատոլի Ադամչուկը դաժան ծեծի է ենթարկվել Մոսկվայի արվարձաններից մեկում:
Եվրոպական Միությունն իր անհանգստությունն է հայտնել տեղի ունեցած հարձակումների առնչությամբ: