Մատչելի հղումներ

Ռուսաստանի և Ճապոնիայի արտգործնախարարները քննարկել են Կուրիլյան կղզիների խնդիրը


Ռուսաստանի և Ճապոնիայի արտգործնախարարները քննարկել են Կուրիլյան կղզիների խնդիրը
Ռուսաստանի և Ճապոնիայի արտգործնախարարները քննարկել են Կուրիլյան կղզիների խնդիրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը փակ դռների հետևում հանդիպում է անցկացրել Ճապոնիայի իր պաշտոնակից Սեիջի Մաեհարայի հետ։

Երկու պետությունների արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանում որպես Հարավային Կուրիլյան կղզիներ, իսկ Ճապոնիայում՝ Հյուսիսային Տարածքներ հայտնի վիճարկելի տարածքների խնդրիների շռւրջ ձևավորված լարված իրավիճակը։

Ռուսաստանը նախկինում առաջարկել է Կուրիլյան կղզիներում ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ճապոնիայի ներդրումների համար, սակայն այս գաղափարը չի արժանացել Ճապոնիայի ղեկավարության հավանությանը։

Ռուսաստանը դրանից հետո հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ճապոնիայի կողմից կղզիները ռազմական եղանակով վերադարձնելու փորձերը կանխարգելելու համար այնտեղ անհրաժեշտ է ռազմական ներկայություն ապահովել։

XS
SM
MD
LG