Մատչելի հղումներ

Ռուսաստանը արձագանքել է Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնիայի մեկնաբանությանը


Ռուսաստանը արձագանքել է Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնիայի մեկնաբանությանը

Ռուսաստանն արձագանքել է Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնիայի կողմից արված մեկնաբանություններին` հայտարարելով, որ Տոկիոյին անհրաժեշտ չէ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին խրատել, թե ինչպես պետք է կազմել այցելությունների ծրագրերը:

Ռուսաստանի արտաքին գործերի խոսնակ Անդրեյ Նեստերենկոն հինգշաբթի օրը մերժել է երկրի նախագահի Կուրիլյան կղզիներ այցելության վերաբերյալ Ճապոնիայի առարկությունները` դրանք անվանելով «անտեղի և անընդունելի»:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Սեյջի Մաեհարան չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն նախագահ Մեդվեդևի կողմից Կուրիլյան կղզիներն այցելությունը կարող է «մեծ վնաս հասցնել» Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին: Ճապոնիան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Խորհրդային Միությունը զավթել է Կուրիլյան չորս հարավային կղզիները:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափի այցելության ընթացքում նախագահ Մեդվեդևն ասել է, որ կղզիները կազմում են Ռուսաստանի կարևոր մասը, և որ նա « մոտակա ապագայում անպայման կայցելի Կուրիլյան կղզիները»:

XS
SM
MD
LG