Մատչելի հղումներ

Ռուսաստանում բռնագրավվել է Իրան տեղափոխվող ռադիոակտիվ նյութ


Ռուսաստանում բռնագրավվել է Իրան տեղափոխվող ռադիոակտիվ նյութ
Ռուսաստանում բռնագրավվել է Իրան տեղափոխվող ռադիոակտիվ նյութ

Ռուսաստանի իշխանությունները Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բռնագրավել են Իրան ուղևորվող անձանցից մեկի ուղեբեռը, որտեղ միջուկային նյութ է պարունակվել:

Երկրի մաքսային ծառայությունը հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում բռնագրավվել է ռադիոակտիվ «նատրիում-22» նյութը, որը հնարավոր է հայտնաբերել միայն միջուկային ռեակտորներում:

Ռուսաստանի պաշտոնատար անձանց համաձայն, միջուկային նյութի առկայության մասին մաքսավորներին տեղեկացրել են օդանավակայանում տեղադրված էլեկտրոնային սարքավորումները:

Դեպքի կապակցությամբ լրացուցիչ որևէ տեղեկություն չի հաղորդվել:

XS
SM
MD
LG