Ռուսաստանի իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել երկրի ընդդիմության հայտնի ակտիվիստ Ալեքսանդր Նավալնիի նկատմամբ, որին մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ:
Նավալնին, ըստ իշխանությունների, մեղադրվում է իր ընկերություններից մեկից 1,8 միլիոն դոլար չափով ֆինանսական միջոցների յուրացման մեջ:
Ռուսաստանի իշխանությունները Նավալնիի դեմ ավելի վաղ արդեն հարուցել էին ֆինանսական խախտումների կապակցությամբ մեկ այլ գործ, որի համաձայն ընդդիմության ակտիվիստը կարևոր դեր է ունեցել փայտանյութերի մշակմամբ զբաղվող պետական ընկերություններից մեկից 500 հազար դոլարի գողության մեջ: Ըստ պաշտոնյաների, այս գործողությունները Նավալնին իրականացրել է 2009 թվականին Ռուսաստանի նահանգապետների մեկի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Ալեքսանդր Նավալնին հերքել է իրեն ներկայացրած մեղադրանքները: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել տասը տարվա բանտարկության: