Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Ռուսաստանում՝ հրդեհի պատճառով


Զոհվածների թվում է հիվանդանոցի առնվազն մեկ աշխատող, որը փորձում էր փրկել հիվանդներին

Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող հոգեբուժարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 37 մարդ: Այս հրդեհը դարձել է այս տարի Ռուսաստանում տեղի ունեցած նման արդեն երկրորդ պատահարը:

Նովգորոդի տարածաշրջանի պաշտոնյաներն ուրբաթ օրը հայտնել են, որ զոհվածների թվում է հիվանդանոցի առնվազն մեկ աշխատող, որը փորձում էր փրկել հիվանդներին:

Հրդեհը սկսվելու ժամանակ հիվանդանոցում գտնվող մոտ 60 հիվանդից կրակից հաջողվել է փրկել առնվազն 20-ին:

Հաղորդագրությունների համաձայն, հրդեհի պատճառ կարող էր դառնալ հիվանդներից մեկը անկողնում ծխելը:

Պաշտոնյաների համաձայն, կրակն արագ տարածվել է միհարկանի փայտե շենքով, որտեղ պահվում էին միայն արական սեռի հիվանդներ:

Այս տարվա ապրիլին Մոսկվայի մոտակայքում գտնվող հոգեբուժարաններից մեկում բռնկված հրդեհը պատճառ էր դարձել 38 զոհի: Այս միջադեպը հարցեր է բարձրացրել նման հաստատություններում առկա հրդեհային անվտանգության ու էվակուացման պլանների մասին:
XS
SM
MD
LG