Մատչելի հղումներ

Ռուսաստանը հավանության է արժանացրել վիճահարույց մայրուղու շինարարությունը


Ռուսաստանը հավանության է արժանացրել վիճահարույց մայրուղու շինարարությունը
Ռուսաստանը հավանության է արժանացրել վիճահարույց մայրուղու շինարարությունը

Ռուսաստանում կայացվել է հինավուրց անտառի միջով անցնող նոր մայրուղու կառուցման աշխատանքները շարունակելու մասին որոշում` չնայած բնապահպանական կազմակերպությունների շարունակվող բողոքներին:

Երկրի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն կառավարական հանձնաժողովը հավանության է արժանացել Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն իրար միացնող նոր մայրուղու շինարարությունը:

Փոխվարչապետը հայտնել է, թե կառավարությունը նախատեսում է փոխհատուցել Մոսկվայի մոտակայքում գտնվող Խիմկիի անտառով նախատեսվող մայրուղու մի հատվածի շինարարությամբ հասցված վնասը:

Նախագահ Դմիտրի Մեդվեդևն այս տարվա օգոստոս ամսին կարգադրել էր երկրի կառավարությանը դադարեցնել շինարարական այս նախագծով իրականացվող աշխատանքները` բնությանը վնաս հասցնելու մտահոգությունների պատճառով: Նախագահական հրամանագիրը ստորագրվել է հուլիս ամսին` երկրում անցկացված բողոքի բռնի ցույցերից հետո:

Մայրուղու կառուցման ջատագովերը պնդում են, որ այն անհրաժեշտ է տնտեսական զարգացում ապահովելու համար:

XS
SM
MD
LG