Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Բանգլադեշին՝ Ռուսաստանի արտադրության սպառազինություն գնելու համար:
Այս գործարքը երեքշաբթի օրը ստորագրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի միջև կայացած հանդիպման ընթացքում:
Սպառազինության հնարավոր գնումների վերաբերյալ մանրամասները չեն ներկայացվել, սակայն, ըստ հաղորդագրությունների, նոր համաձայնագրում կարող են ընդգրկված լինեն զենիթային համակարգերի, ուղղաթիռների և ցամաքային ուժերի համար նախատեսված զենքի պատվերներ:
Ռուսաստանը, բացի այդ, Բանգլադեշին կտրամադրի ևս մեկ վարկ՝ 500 միլիոն դոլար չափով, որը նախատեսվում է օգտագործել Բանգլադեշի մայրաքաղաք Դակայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուփուր բնակավայրի մոտակայքում երկրի առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով:
Ռուսաստանի իշխանությունները համաձայնվել են նաև ֆինանսական աջակցություն տրամադրել՝ ատոմակայանի կառուցման առաջին փուլի շինարարական աշխատանքներն ամբողջացնելուց հետո: