Մատչելի հղումներ

Բելառուսին տրամադրվող ռուսական գազը կնվազի 60%-ով


Ռուսաստանը շարունակում է նվազեցնել Բելառուսին տրամադրվող բնական գազի ծավալները

Ռուսական “Գազպրոմ” ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Բելառուսին տրամադրվող գազի ծավալները նվազեցվելու են 60%-ով:

Հունիսի 22-ին Ռուսաստանն արդեն իսկ 30%-ով նվազեցրել էր բնական գազի առաքումը հարևան Բելառուս` պաշտոնական Մինսկից պահանջելով վճարել շուրջ 200 միլիոն դոլարի պարտքը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, թե Բելառուսը դադարեցնելու է իր տարածքով արևելյան Եվրոպայի երկրներին վաճառվող ռուսական գազի առաքումը:

Լուկաշենկոն պնդում է նաև, որ Ռուսաստանն ավելի քան 250 միլիոն դոլարի պարտք ունի Բելառուսին` գազի տարանցիկ փոխանակման համար:

XS
SM
MD
LG