Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սահմանային գոտում և շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերի պատճառով զոհեր են եղել զինծառայողների շրջանում, վնասվածքներ են ստացել խաղաղ բնակիչներ:
«Կարծում ենք, որ լարվածության հետագա սրման դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար բացասական հետևանքներն անխուսափելի են դառնում: Կարող են լուրջ դժվարություններ ստեղծվել Վիեննայում 2013 թվականի նոյեմբերի 19-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար», - ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ հակամարտության կողմերին հորդորել է ընդունել իրավիճակի կայունացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ, ներառյալ 1995 թվականի փետրվարի 4-ին կնքված զինադադարի մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների կիրառումը:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին զարգացումներով ավելի վաղ խորը անհանգստություն էին արտահայտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ հունվարի 24-ին ունեցած հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները շեշտել էին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցային գործընթացը և նվազեցնում խաղաղության հաստատելու հեռանկարները, և հորդորել բոլոր կողմերին հետևել զինադադարի մասին համաձայնությանն ամբողջությամբ և առանց նախապայմանների: