Մատչելի հղումներ

Ռուսաստանում ջրհեղեղների պատճառով ինը մարդ է զոհվել


Ռուսաստանում ջրհեղեղների պատճառով ինը մարդ է զոհվել
Ռուսաստանում ջրհեղեղների պատճառով ինը մարդ է զոհվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ։

Առատ տեղումների հետեւանքով հեղեղվել է յոթ գյուղ՝ ստիպելով մոտ 300 բնակիչների լքել իրենց տները։

Ջրհեղեղից տուժած տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պետական մարմիններին կարգադրել է անհրաժեշտ օգնություն տրամադրել ջրհեղեղից տուժած մարդկանց և գնահատել վնասները։

XS
SM
MD
LG