Մատչելի հղումներ

Ռուսաստանում անտառային հրդեհների և երաշտի հասցրած վնասը կազմելու է 15 միլիարդ դոլար


Ռուսական «Կոմերսանտ» թերթի համաձայն, այս տարի Ռուսաստանի տնտեսությանը անտառային հրդեհների և երաշտի հասցրած վնասը կազմելու է առնվազն 15 միլիարդ դոլար:

Երեքշաբթի օրը թերթը հայտնել է, որ տնտեսագետների գնահատականի համաձայն, հասցված վնասը հավասար է Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսին: Իսկ անբարենպաստ եղանակի պատճառով հասցված վնասի պաշտոնական հաշվառումը մինչև տարվա վերջ չի կատարվելու:

Ռուսաստանը ցորենի աշխարհի ամենախոշոր արտահանողներից է, սակայն անցած շաբաթ երկրի կառավարությունն արգելել է արտահանումը` փորձելով կարգավորել ալյուրից պատրաստված արտադրատեսակների և անասնակերի ներքին գները: Արգելքը սահմանվեց այն բանից հետո, երբ երկրի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաների կանխատեսումներով, վատ եղանակի պատճառով ցորենի բերքի ծավալները նվազելու են 20 տոկոսով:

XS
SM
MD
LG