Ռուսաստանում 35 աստիճանի հասնող չափազանց բարձր ջերմաստիճանը դարձել է անտառային հրդեհների կողմից երկրի միջուկային սպառազինությունների լաբորատորայի և ռազմական այլ հատատությունների համար վտանգ ներկայացնող գործոն:
3000 հրշեջ պայքարում են կրակի դեմ` փորձելով պաշտպանել Ռուսաստանի միջուկային սպառազինության ամենակարևոր լաբորատորիան: Ռուսաստանի միջուկային գործակալության ղեկավարը փորձել է վստահեցնել հասարակությանը, որ ռադիոակտիվ բոլոր նյութերը հեռացվել են:
Միջուկային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտնել է նախագահ Դմիտրի Մեդվեդևին այն մասին, որ բոլոր պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերը հեռացված են: Իր խոսքերով, նա երաշխավորում է, որ չկա միջուկային, ճառագայթահարման, պայթյունի կամ բնության համար վատ հետևանքների որևէ վտանգ:
Հրշեջ ութ ինքնաթիռ և 20 բեռնատար մեքենա օժանդակում են կրակի դեմ պայքարում, որը մղվում է Սարով «փակ քաղաքի» շրջակայքում, ուր գտնվում են երկրի հույժ գաղտնի միջուկային հետազոտական հաստատությունները:
Ամեն օր բռնկվող 400 նոր հրդեհները և Մոսկվայի վրայով տարածվող ծուխը ստիպել են, որ արձակուրդից վերադառնա երկրի հարավում իր հանգիստն անցկացնող նախագահ Դմիտրի Մեդվեդևը: