Մատչելի հղումներ

Ռուսաստանի Դուման վավերացրել է «ՍՏԱՐՏ» պայմանագիրը


Ռուսաստանի Դուման վավերացրել է «ՍՏԱՐՏ» պայմանագիրը

Ռուսատանի Պետական Դուման վավերացրել է ԱՄՆ-ի հետ կնքված Ռազմավարական սպառազինությունների կրճատման («ՍՏԱՐՏ») պատմական պայմանագիրը:
Դումայի կողմից վավերացվելուց հետո պայմանագրի վերջնական հաստատումը պետք է կատարի Ռուսատանի խորհրդարանի վերին պալատը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորել է նրան երեքշաբթի օրը կայացած քվեարկության ընթացքում «ՍՏԱՐՏ» պայմանագիրը վավերացնելու կապակցությամբ:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, երկու պետությունների ղեկավարները պարտավորվել են օգտագործել այս ձեռքբերումը` գալիք տարիների ընթացքում հետագա առաջընթաց գրանցելու նպատակով:

Պայմանագրով նախատեսվում է սահմանափակել ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցում առկա ռազմագլխիկների թիվը առավելագույնը 1550-ով, ինչը մոտ 30 տոկոսով պակաս է 2002 թվականին սահմանված առավելագույն թվաքանակից:

«ՍՏԱՐՏ» պայմանագիրը փոխարինելու է Սառը պատերազմի վերջին` 1991 թվականին ստորագրված սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագիրը:

XS
SM
MD
LG