Մոսկվան բողոքարկել է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից իր դեմ ներկայացված պատժամիջոցներն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին տեղեկացրել է, որ իր երկիրը Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները միջազգային իրավունքի և ԱՀԿ-ի կանոնների խախտում ճանաչող պաշտոնական հաղորդագրություն է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ խոստանալով, որ կներկայացնի նաև պաշտոնական բողոք:
Վարչապետ Մեդվեդևը սակայն ասել է, որ Կրեմլի կողմից ձեռնարկված այս ռազմավարության հաջողությամբ պսակվելու հնարավորությունները ցածր են՝ ԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ունեցած առավել մեծ ազդեցության պատճառով:
Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում Առևտրի համաշխարհային կազմակերպությունում իր ստանձնած պարտավորություններին:
«Ռուսատանի դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելուց առաջ Միացյալ Նահանգներն ուշադիր ուսումնասիրել է այդ պատժամիջոցների համապատասխանությունն ԱՀԿ-ի կանոններին», - ասել է ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի խոսնակը:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն իր հերթին հայտնել է, որ նախօրեին պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականների ևս յոթ առաջնորդի նկատմամբ: