Մատչելի հղումներ

Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը և ճգնաժամը


Russia Military Plane Crash
Russia Military Plane Crash

Ռուսաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում, սակայն պաշտպանական արդյունաբերությունը այն եզակի ոլորտներից է, որ ծաղկում է: Դա այս շաբաթ ակնհայտ էր նաև Ռուսաստանի միջազգային օդանավերի ու տիեզերանավերի ցուցահանդեսում, որը նաև ծառայում է Միջին Արևելքում գնորդների ու դաշնակիցների փնտրտուքի համար:

Ռուսաստանի միջազգային օդանավերի ու տիեզերանավերի ցուցահանդեսում ներկայացված էր ռազմական ու քաղաքացիական տեխնիկայի ազդեցիկ նմուշանի: Սակայն այս տարի ուշադրության կենտրոնում հայտնվել է արդյունաբերության ռազմական ոլորտը և այս ռազմաօդային հանդեսը օգտագործվեց ցուցադրելու երկրի ռազմական հզորությունը:

«Մենք պետք է հզորացնենք Ռուսաստանի յուրահատուկ առավելությունները օդուժի ոլորտում և համապարփակ դարձնենք մեր առաջատար դերը ռազմական ավիացիայի պարագաների արտադրության մեջ: Ուստի մենք պետք իրականացնենք մեր օդուժի ու տիեզերական արտադրության նորարարացումը ու կատարելագործումը», - ասում է Վլադիմիր Պուտինը:

Արևմտյան արտադրողները ևս ներկա էին ցուցահանդեսին: Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը սահմանափակվել է Ուկրաինայի համար պատժամիջոցների և այդ երկրից մատակարարներին կորցնելու պատճառով:

«Ռուսաստանի մոտ 300 ձեռնարկություններ Ուկրաինայից բաղադրիչներ էին ստանում: Դուք պատկերացրեք ինչ մեծ էին կորուստները, երբ այս կապերը կորսվեցին», - ասում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը:

Մինչ արդիական հակաօդային պաշտպանության Ս-300 համակարգերի վաճառքը Իրանին դեռևս հետաձգվում է, Մոսկվան փորձում է այլ գնորդներ և դաշնակիցներ ձեռքբերել Մերձավոր Արևելքում:

«Այժմ, երբ դաշնակից Բաշար ալ-Ասադի վարչակարգը բառացիորեն կրակի տակ է առնված, Ռուսաստանը կարողացել է վերկանգնել կապերը Եգիպտոսի հետ: Սակայն դեռևս հնարավոր է այն կարիք ունի ավելի շատ դաշնակիցների, հատկապես հիմա, երբ նավթի գները անկում են ապրում», - ասում է Մոսկվայի Պետական Համալսարանի քաղաքագետ Վիկտոր Միզինը:

Ռուսաստանյան օդանավային ընկերությունները կարծում են, որ այս տարվա վերջին ակնկալվող գործարքները կարող են օգնել արդյունաբերությանը դիմակայելու դժվարությունները:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG