Մատչելի հղումներ

Ռուսաստանն Ադրբեջանին սկսել է առաքել մեկ միլիարդ դոլարի զենք


«Գործարքը սակայն առաջ է մղվել՝ Ռուսաստանի ռազմական հզոր արդյունաբերության ցանկության համաձայն»

«Ռուսաստանը մեկ միլիարդ դոլար արժողությամբ հրասայլեր, թնդանոթներ և հրթիռների արձակման կայանքներ է սկսել առաքել Ադրբդեջան»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը, որը, մեջբերելով «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոն» հետազոտական կազմակերպության տնօրեն Ռուսլան Պուխովի խոսքերը, հաղորդել է, որ 2011-ից 2012 թվականների ընթացքում զենքի առաքման մասին ստորագրված պայմանագրերը ներառում են մոտ 100 T-90Ս տեսակի հրասայլ, «Սմերչ» և ՏՕՍ-1Ա բազմաթիվ հրթիռների արձակման կայանքներ և «Մստա-Ա» և «Վենա» թնդանոթներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներից մեկը, ըստ գործակալության, հայտնել է, թե գործարքի իրականացումը հետաձգվել էր որոշ ժամանակով՝ Հարավային Կովկասում առկա ռազմական հավասարակշռության խախտման մտահոգությունների պատճառով:

«Գործարքը սակայն առաջ է մղվել՝ Ռուսաստանի ռազմական հզոր արդյունաբերության ցանկության համաձայն», - ասված է «Ռոյթերս»-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է նաև, որ Ռուսաստանից արտերկիր զենքի մատակարարմամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպությունը հրաժարվել է մեկնաբանություններից:
XS
SM
MD
LG