Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Եւրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը (ԵԱՀԿ) մեղադրում է երկակի չափանիշներ կիրառելու եւ նախկին խորհրդային որոշ երկրների ներքին գործերին միջամտելու ջանքերի մեջ։
ԵԱՀԿ-ն պարբերաբար զեկույցներ է հրապարակում Ռուսաստանում եւ նախկին խորհրդային որոշ երկրներում անցկացվող համընդհանուր ընտրությունների մասին՝ դրանք երբեմն անվանելով ՝՝ոչ ազատ՛՛ եւ ՝՝ոչ արդար՛՛։
Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների գագաթաժողովում՝ Մեդվեդեւը դատապարտեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների հարցերով գրասենյակին՝ մոնիտորինգի նպատակով ՝՝հսկայական պատվիրակություններ՛՛ ուղարկելու համար։
՝՝Միջազգային այս դիտորդները, ովքեր ժամանում են ԵԱՀԿ-ն ներկայացնելու համար, երբեմն բացահայտ կերպով ցուցադրում են իրենց քաղաքական դիրքորոշումը՛՛, հայտարարեց Մեդվեդեւը Տաջիկստանի մայրաքաղաքում։
Մեդվեդեւի խոսքերով, ինքը կարծում է, որ Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում անցկացվող ընտրությունների գնահատականը տալիս, ԵԱՀԿ-ն նպատակ ունի հրահրել այդ երկրների ընդդիմությանը ։
՝՝Բնականաբար մենք բոլորս ձգտում ենք հասնել ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների, սակայն սա չի նշանակում բաց մուտք արտաքին որեւէ ուժի առջեւ, որը կարող է արտասահմանից ձեւել մեր երկրներում առկա ներքին իրադրությունը՛՛, հայտարարեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։