Մատչելի հղումներ

“ԱՄՆ-ը շատ լուրջ է ընդունում ընտրությունների մասին Հայաստանի նախագահի խոստումները”


Մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, նախընտրական պայքարից ու ընտրություններից ԱՄՆ-ի սպասելիքները՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը ներկայացրեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից եւ այս գործընթացում Հայատանին օգնում է տարբեր ձեւերով՝ օժանդակում է կառավարական ու իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ՝ աշխատանքներ տանում ոչ կառավարական կազմակերպությունների ու մամուլի ծառայությունների հետ, որպեսզի չլինեն կողմնակալ հրապարակումներ։

Հայաստանի ընտրություններում քաղաքական կուսակցություններին նախընտրություն տալու հարցին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը պատասխանում է, որ ԱՄՆ-ը կողմեր չի ընդունում, այլ աջակցում է գործընթացին։ “Նպատակը Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը”, ասում է նա եւ շեշտում, որ “ԱՄՆ-ը շատ լուրջ է ընդունում Հայաստանի անկախության օրվանից ի վեր այս ընտրությունները ամենալավը լինելու մասին Հայաստանի նախագահի հավաստիացումները եւ պիտի ի վերջո տեսնի, թե արդյոք այդ հավաստիացումներն ունեին հիմքեր, թե ոչ”։

Հարցազրույցն` ավելի մանրամասն դիտեք տեսանյութում

XS
SM
MD
LG