Մատչելի հղումներ

Արքայական հարսանյաց հանդեսի արարողությունը հեռարձակվելու է «YouTube»-ում


Արքայական հարսանյաց հանդեսի պաշտոնական ծրագրի շապիկ
Արքայական հարսանյաց հանդեսի պաշտոնական ծրագրի շապիկ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեթրին Միդլթոնի՝ ապրիլի 29-ին կայանալիք հարսանյաց հանդեսը ուղիղ եթեր է հեռարձակվելու «YouTube» կայքի արքայական պաշտոնական ալիքով։

Արքունիքի պաշտոնատար անձինք երեքշաբթի օրը հայտնել են, որ արարողության հեռարձակումը տևելու է չորս ժամ, որի ընթացքում եթեր արձակվելու է Վեստմինստերի տաճարում անցկացվելիք պսակադրությունը , դեպի Բուքինգհեմյան պալատ նորապսակների ընթացքը, ինչպես նաև պալատի պատշգամբ միասին դուրս գալուց հետո նրանց առաջին հրապարակային համբույրը։

Հարսանյաց հանդեսի նախօրեին տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար արքայական ընտանիքը լայնորեն օգտագործում է համացանցը, քանի որ Ուիլյամն ու Քեյթը ցանկություն են հայտնել այդ իրադարձությունները հասանելի դարձնել հնարավորինս մեծ թվով մարդկանց։ Բացի դրանից, «YouTube» կայքում հեռարձակվող նյութի հետ կողք կողքի առաջին անգամ ուղիղ եթեր է արձակվելու արքունիքի պաշտոնատար անձանց կողմից հրապարակվող բլոգը։

Հարսանյաց հանդեսի լուսանկարները տեղադրվելու են «Flikr» կայքում, իսկ հատուկ հայտարարություններին ծանոթանալու համար պետք է այցելել հարսանյաց հանդեսի պաշտոնական կայքը։

XS
SM
MD
LG