Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը նշանվել է


Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը նշանվել է
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը նշանվել է

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը նշանվել է իր վաղեմի ընկերուհի Քեյթ Միդլթոնի հետ:

Մեծ Բրիտանիայի արքունիքից հայտնել են, որ զույգի նշանադրությունը կայացել է անցյալ ամիս` Քենիայում անցկացրած հանգստի ժամանակ: Զույգի պսակադրությունը կայանալու է Լոնդոնում, հաջորդ տարվա գարնան կամ ամռան ամիսներին:

Զույգը հանդիպել է ավելի քան ինը տարի առաջ` Շոտլանդիայի Սենթ էնդրյուսի համալսարանում նրանց ուսանելու ժամանակ: Նրանք որոշ ժամանակ բաժանվել էին 2007 թվականի ապրիլին, սակայն նույն տարի ավելի ուշ` վերսկսել հանդիպումները:

Պաշտոնատար անձանց համաձայն, հարսանյաց հանդեսից հետո զույգը բնակվելու է Ուելսի հյուսիսում, որտեղ արքայազն Ուիլյամը շարունակելու է իր ծառայությունը Արքայական օդուժում:

XS
SM
MD
LG