Մատչելի հղումներ

Ռուհանի. «Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացումը»


Իրանի նախագահը «կառուցողական փոխգործակցություն» է խոստացել միջազգային հանրության հետ

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ իր երկիրը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները՝ միաժամանակ խոստանալով «կառուցողական փոխգործակցություն» միջազգային հանրության հետ:

Երկրի հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Ռուհանին ասել է, որ Իրանն ունի ուրանի հարստացման իրավունք, որից երբևէ չի հրաժարվի:

Նախագահ Ռուհանիի համաձայն, իր կառավարության նպատակն է՝ դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և առանձին պետությունների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են՝ ելնելով այն մտավախությունից, որ Իրանն իրականցնում է միջուկային զենքի մշակում, սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է:

Իրանի նախագահը պարտավորվել է աշխատել վերջերս միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության կողմերի հետ՝ համապարփակ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ:
XS
SM
MD
LG