Մատչելի հղումներ

Ռումինիայի օրենսդիրները կմեկնարկեն երկրի նախագահի պաշտոնանկության գործընթացը


Հակակառավարական ցույց Բուխարեստում (արխիվային լուսանկար)
Հակակառավարական ցույց Բուխարեստում (արխիվային լուսանկար)

Ռումինիայի նախագահը մեղադրվում է իր լիազորությունները գերազանցելու և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ

Ռումինիայի օրենսիդրների մի դաշինք մեկնարկելու է երկրի նախագահ Տարայան Բասեսկուին պաշտոնից հեռանելուն ուղղված միջոցներ՝ շարունակով երկրի նախագահի և վարչապետի միջև իշխանության համար պայքարը:

Դաշինքի կողմից ձեռնարկվելիք գործողությունները վերջինն են երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի կողմից նախագահ Բասեսկուին ընդդեմ մեկ ամիս առաջ մեկնարկած արշավի ընթացքում ձեռնարկված քայլերի շարքում:

Երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած Ազատական սոցիալական միությունը, որի կազմում ընդգրկված է նաև վարչապետ Պոնտայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, արդեն ուրբաթ օրը կարող է անցկացնել երկրի նախագահի պաշտոնանկության ընթացակարգը մեկնարկելուն ուղղված քվեարկություն:

Որոշ վերլուծաբանների համաձայն, նախագահ Բասեսկուին պաշտոնից հեռացնելուն ուղղված գործողությունները հակաօրինական են: Նախագահի կողմնակիցները պնդում են, որ այս քայլը ձեռնարկվում է Ռումինիայում ժողովրդավարության դեմ՝ իրենց հերթին կոչ անելով պաշտոնաթող անել երկրի վարչապետին:

Ռումինիայի նախագահը մեղադրվում է իր լիազորությունները գերազանցելու և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ:

Կառավարությանը սատարող օրենսդիրների միությունը մինչ այդ հավանության է արժանացրել իրավական մի ակտ, որով Ռումինիայի Սահմանադրական դատարանին արգելվում է որոշումներ կայացնել խորհրդարանային զարգացումների վերաբերյալ՝ այսպիսով հեշտացնելով առանց իրավական պայքար մղելու նախագահի պաշտոնանկության ընթացակարգը մեկնարկելուն գործընթացը:

Ազատական սոցիալական միությունը մեկ անգամ՝ 2007 թվականին արդեն իսկ դադարեցրել էր նախագահ Բասեսկուի պարտականությունների կատարումը, սակայն երկրում անցկացված հանրաքվեի արդյունքում վերջինիս վերականգնվել է իր պաշտոնում:
XS
SM
MD
LG