Մատչելի հղումներ

Ռոդմանը ներողություն է խնդրել Հյուսիսային Կորեայում ազատազրկված ԱՄՆ-ի քաղաքացու մասին մեկնաբանությունների համար


Ռոդմանն ասել է, թե «ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը» իր մեկնաբանությունների համար, որոնք, ըստ Ռոդմանի, «առաջացրել են բազմաթիվ մարդկանց շփոթությունը»

Ամերիկացի բասկետբոլի նախկին աստղ Դենիս Ռոդմանը, որը գտնվում է Հյուսիսային Կորեայում՝ ինքնահռչակ «բասկետբոլային դիվանագիտության» այցով, հինգշաբթի օրը ներողություն է խնդրել իր կողմից արված անհետևողական և հայհոյանքներով լի ճառի համար, որտեղ Ռոդմանը մեղադրել էր Հյուսիսային Կորեայում ազատազրկման մեջ գնվող ԱՄՆ-ի քաղաքացուն Փխենյանի կողմից ձերբակալվելու մեջ:

Իր գործակալի միջոցով տարածված հայտարարության մեջ Ռոդմանն ասել է, թե «ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը» իր մեկնաբանությունների համար, որոնք, ըստ Ռոդմանի, «առաջացրել են բազմաթիվ մարդկանց շփոթությունը»: Բասկետբոլիստի նախկին աստղի համաձայն, այս մեկնաբանություններով ինքը հանդես էլ եկել «չափազանց ծանր օրվա վերջում», իսկ ամերիկյան «Սի-Էն-Էն» գործակալությանը տված հեռուստահարցազրույցից առաջ ոգելից խմիչքներ էր օգտագործել:

52-ամյա Ռոդմանը երեքշաբթի օրը տված հարցազրույցում ըստ էության նկատի ուներ, որ Հյուսիսային Կորեայում ազատազրկման մեջ գտնվող ծագումով կորեացի ԱՄՆ-ի քաղաքացի միսիոներ Քենեթ Բեյն ըստ արժանվույն է պատժի ենթարկվել: Հարցազրույցի ընթացքում սիգար ծխող Ռոդմանը, դիմելով հարցազրույցն անցկացնող «Սի-Էն-Էն»-ի լրագրողին, ասել է. «Դուք հասկանու՞մ եք, թե նա ինչով էր զբաղվում այս երկրում»:

Ռոդմանի մեկնաբանություններն արժանացել էին խիստ քննադատության: Այսպես, Քենեթ Բեյի մայրը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ «չափազանց մեծ հիասթափություն է ապրել» Ռոդմանի մեկնաբանությունների կապակցությամբ, և որ Ռոդմանը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի՝ իր որդուն ազատ արձակելու ուղղությամբ:
XS
SM
MD
LG