Մատչելի հղումներ

Իսրայելի Քնեսեթի խոսնակ. «Այլ ազգերի ողբերգությունների ճանաչումն իմ պարտականությունն է»


Կնեսետ (արխիվային լուսանկար)
Կնեսետ (արխիվային լուսանկար)

Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ «որպես հրեա և իսրայելցի, իմ պարտքն եմ համարում այլ ժողովուրդների ողբերգությունների ճանաչումը»:

«Հաարեց» պարբերականի փոխանցմամբ, այս հայտարարությամբ Ռիվլինը հանդես է եկել երկուշաբթի օրը Իսրայելում Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Ռիվլինն ասել է նաև, որ ցանկանում է հրավիրել Հայոց ցեղասպանությունը նշանավորող Իսրայելի խորհրդարանի ամբողջական կազմով նիստ:

«Որքան էլ կարևոր են դիվանագիտական նկատառումները, դրանք մեզ թույլ չեն տալիս հերքել այլ ժողովուրդների կողմից վերապրած ողբերգությունները», - ասել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:

XS
SM
MD
LG