Մատչելի հղումներ

Ռիք Սանտորումը դադարեցրել է նախագահական ընտրարշավը


ԱՄՆ-ի նախագահական թեկնածու, հանրապետական Ռիք Սանտորումն այսօր հանդես է եկել իր ընտրարշավը դադարեցնելու մասին հայտարարությամբ, սակայն խոստացել է շարունակել հանրապետական կուսակցության ցուցաբերվող աջակցությունը՝ երկրում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու նպատակով:

Սանտորումն ընտրարշավը դադարեցնելու մասին հայտարարությամբ հանդես է եկել Փենսիլվանիա նահանգի Գեթիսբուրգ քաղաքում: Հայտարարությունից մի քանի օր առաջ իր դուստ Բելան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է երեք օր՝ «տրիսոմիա-18» անվանվող գենետիկական վիճակի պատճառով:

Ռիք Սանտորիումի համաձայն, ընտրապայքարը լքելու մասին որոշման վրա ազդեցություն է գործել իր դստեր հիվանդությունը, և ինքն ու իր ընտանիքն ապագայում նախատեսում են ավելի շատ ժամանակ անցկացնել Բելայի հետ:

Անդրադառնալով «խաղը շարունակվում է» հիշվող իր արտահայտությանը՝ Սանտորումը երեքշաբթի օրը վստահեցրել է իր կողմնակիցներին, որ «խաղն ավարտելը դեռ շատ և շատ վաղ է»: Նա ասել է, թե նախատեսում է շարունակել պայքարը՝ Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում որպես «ազատության փարոս» պահպանելու նպատակով:

XS
SM
MD
LG