Մատչելի հղումներ

Վաշինգտոն փոստ. «Հայոց ցեղասպանությունը դատապարտելու բանաձևն ընդունելու ժամանակը լրացել է»


Վաշինգտոն փոստ. «Հայոց ցեղասպանությունը դատապարտելու բանաձևն ընդունելու ժամանակը լրացել է»

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևին, գրում է, թե քվեարկության չդնելով Հայոց ցեղասպանությունը ընդունող բանաձևը՝ ԱՄՆ-ի օրենսդիրները խուսափեցին ԱՄՆ-ի կարևոր դաշնակից Թուրքիայի հետ դիվանագիտական ընդհարումներից։

Թերթը նշում է, որ բանաձևն ընդունելու կողմնակիցները, չնայած նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ընդդիմությանը, Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին ջանքեր են գործադրել՝ բանաձևը հավանության արժանացնելու համար։

Օրաթերթը շեշտում է, որ բանաձևին խիստ դեմ է հանդես գալիս Թուրքիան, իսկ ԱՄՆ-ի վարչակազմը մտահոգություններ ունի այն մասին, որ բանաձևի քննարկումը կարող է վնաս հասցնել ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերություններին։

«Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը հունվար ամսին հանրապետականներին անցնելուց հետո բանաձի ընդունման հավանականությունը փոքրանում է, քանի որ նորընտիր խոսնակ Ջոն Բոները դեմ է այս բանաձևին», - գրում է «Վաշինգտոն փոստ»-ը։

XS
SM
MD
LG