Մատչելի հղումներ

Նենսի Փելոսին հրաժարվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը մտցնել օրակարգ


Նենսի Փելոսին հրաժարվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը մտցնել օրակարգ

Թիվ 252 բանաձեւի նախագիծը չընդգրկվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի դեկտեմբերի 22-ի օրակարգում, ինչով, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության համաձայն , «սպանեց Կոնգրեսի այս նստաշրջանում այս օրինագծի ընդունման հնարավորությունները»:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսին, ըստ բոլոր հաշվարկների, ուներ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար պահանջվող մեծամասնություն, հեղինակություն և հնարավորություն։

«Սակայն հրաժարվեց թույլ տալ մարդու իրավունքներին վերաբերող այս նախաձեռնության հարցով քվեարկություն», – ասված է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ՝ միևնույն ժամանակ արտահայտելով ամերիկահայերի վրդովմունքը ոչ միայն Փելոսիի, այլ նաև Պալատի դեմոկրատական մեծամասնության նկատմամբ, «ովքեր չկատարեցին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման օգտին քվեարկելու և այն ընդունելու մասին իրենց նախկին խոստումները»։

«Նենսի Փելոսին մոռացավ իր նախկին խոստումները (տե'ս արխիվային այս տեսաֆիլմում) և այն հայտարարությունները, որոնց համաձայն, «Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է, որը պիտի պաշտոնապես ճանաչվի ԱՄՆ-ի կողմից»։

XS
SM
MD
LG