Հայաստանում այսօր տոնում են երկրի անկախության 21-րդ տարեդարձը, որի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը:
«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեծագույն հաճույքով հղում եմ լավագույն մաղթանքները Հայաստանի ժողովրդին՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին ձեր անկախության տոնի կապակցությամբ», - ասում է արտգործնախարար Քլինթընը:
«Սա առանձնահատուկ առիթ է՝ պատվելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակության կազմը՝ է՛լ ավելի ամրապնդելով մեր երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամական կապերը», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարի ուղերձում, - «Ես հնարավորություն եմ ունեցել ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելել էի Հայաստան: Ինչպես այն ժամանակ ասացի, Ամերիկան հակված է օժանդակել Հայաստանին՝ ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները, խորացնելու տնտեսական բարեփոխումները և նպաստել ապագայում խաղաղության ու բարգավաճման հաստատմանը»:
«Այժմ, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ: Շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի կապակցությամբ ու մաղթում մեծ հաջողություն հաջորդ գալիք տարում», -եզրափակում է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Միացյալ Նահանգների արտգործնախարար Քլինթընի ուղերձը: