Ֆիլիպինների կենտրոնական մասեր սկսել է հասնել «Հայյան» թայֆունից տուժածներին հասցեագրված օգնությունը, սակայն հազարավոր մարդիկ դեռևս սննդի և կացարանի կարիքն ունեն:
Ֆիլիպիններում փոթորկից տուժածների հուսահատության վերջին դրսևորումներից է եղել երկրի կենտրոնական մասում գտնվող Թաքլոբան չորեքշաբթի օրը բազմաթիվ մարդկանց կողմից բրնձի պաշարներ պարունակող պահեստի վրա գործած հարձակումը, որի հետևանքով պահեստը փլուզվել է: Ոստիկանությունը զենք է կիրառել՝ սպանելով հարձակվողներից ութին:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հաղորդել է, որ Թաքլոբանում տիրող իրավիճակը դեռևս շատ լուրջ է, սակայն մարդասիրական օգնությունը շուտով կսկսի ավելի արագ առաքվել փոթորկից տուժած երկրի կենտրոնական մասերի բնակիչներին:
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, քաղաքում գտնվող օդանավակայանը շուտով կկարողանա 24 ժամ շարունակ ընդունել ռազմական օդանավեր, ինչը կեռապատկի Թաքլոբան առաքվող մարդասիրական օգնության քանակը:
ԱՄՆ-ի ռազմական նավատորմի «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը և նավատորմի ևս չորս նավ չորեքշաբթի օրը կժամանեն Ֆիլիպիններ: Նավերի վրա կան ուղղաթիռներ և այլ օդանավեր, որոնք անհրաժեշտ են՝ հեռավոր վայրերում գտնվող տուժածներին օգնություն հասցնելու համար:
«Ջորջ Վաշինգտոն» ավիակիրի վրա, բացի այդ, գործում է ծովի ջրից օրեկան մի քանի միլիոն լիտր խմելու ջրի արտադրման համար նախատեսված սարքավորումներ:
Թաքլոբան քաղաքում ԱՄՆ-ի ծովային հետևակայինների խմբի հրամանատար, ԱՄՆ-ի զինված ուժերի բրիգադային գեներալ Փոլ Քենեդիի համաձայն, Ֆիլիպիններում ծավալված ճգնաժամի հետևանքների վերացման գործում «ներգրավված է ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ամբողջ հրամանատարությունը»: