Մատչելի հղումներ

Հանրությանն է ներկայացվել մարսյան բացառիկ մետեորիտը


Հանրությանն է ներկայացվել մարսյան բացառիկ մետեորիտը
Հանրությանն է ներկայացվել մարսյան բացառիկ մետեորիտը

Լոնդոնի գիտնականները հանրությանը հնարավորություն են տվել տեսնելու, իրենց խոսքերով, բացառիկ մի բան` մարսյան մետեորիտ:

Երկնաքարը հայտնաբերվել է Մարոկկոյում անցյալ տարի: Ստուգումները վկայում են, որ այն, ամենայն հավանականությամբ, մարսյան ծագում ունի և Երկիր մոլորակ հասնելու համար դրանից պահանջվել է ավելի քան մեկ միլիոն տարի:

Մետեորիտների մեծ մասն այրվում է մթնոլորտում: Փորձագետները պնդում են, որ Երկիր հասած տասնյակ հազարավոր մետեորիտներից ընդամենը 61-ն են եկել Մարսից: Ըստ նրանց` Մարոկկոյի անապատի չոր կլիման նպաստել է, որ երկնաքարի մեջ թունավոր նյութեր չներթափանցեն:

Լոնդոնի Բնագիտության թանգարանի գիտնականներն ուսումնասիրելու են մետեորիտի արտաքին և ներքին կառուցվածքը պարզելու համար` արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է, թե ոչ:

XS
SM
MD
LG