Մատչելի հղումներ

Կորեացի «Psy» ռեփ ոճի կատարողը նոր երգ կներկայացնի


«Նոր երգը շատ զվարճալի է և այն կոչվում է «Ջենթլմեն», սա այն է, ինչ այժմ կարող եմ ձեզ հայտնել». «Psy»

Հարավային Կորեայից «Psy» մականունը կրող ռեփ ոճի կատարողը, որի «Գանգնամ ստայլ» կատարումը մեծ ժողովրդականություն և ճանաչում է ձեռք բերել «YouTube» կայքի միջոցով, նախատեսում է հասարակության դատին հանձնել «Ջենթլմեն» անունով մի կատարում, որի մասին մանրամասներ չի հաղորդում:

Հայտնի է սակայն, որ երգի առաջին ներկայացման ամսաթիվը հետաձգվել է մեկ օրով և այժմ ծրագրված է այն ներկայացնել ապրիլի 12-ին:

Այդ օրը երգը կներկայացվի միայն Կորեայի երկրպագուներին, սակայն մեկ օր անց՝ ապրիլի 13-ին, «Psy»-ն առաջին անգամ կներկայացնի երգը՝ կատարելով այն համերգի ժամանակ:

«Նոր երգը շատ զվարճալի է և այն կոչվում է «Ջենթլմեն», սա այն է, ինչ այժմ կարող եմ ձեզ հայտնել», - ասել էր կատարողը հարավկորեական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Գանգնամ ստայլ» երգը, որտեղ «Psy»-ը ներկայացնում է իր «անտեսանելի ձի» անվանումը ստացած պարային շարժումը, ներկայում «YouTube» կայքի ամենադիտված տեսահոլովակն է, որը համաշխարհային ճանաչում է բերել 35-ամյա կատարողին:

«Psy»-ն և իր մենեջերը սակայն խուսափում են նոր երգի վերաբերյալ որևէ լրացուցիչ մանրամասներ հաղորդելուց:

«Մինչև համերգը մնացել է ավելի քան մեկ շաբաթ, և այդ պատճառով չենք կարող հաստատ ասել, որ երգի վերնագիրը կմնա անփոփոխ», - ասել է հարավկորեացի կատարողի մենեջերը:
XS
SM
MD
LG