Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը պահանջել է, որ Նիդերլանդների իշխանությունները ներողություն խնդրեն՝ Հաագայում Ռուսաստանի դիվանագետներից մեկին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպից հետո:
Ռուսաստանը պաշտոնական դիվանագիտական բողոք է ներկայացրել այս միջադեպի հարցով, որտեղ ասված է, որ Նիդերլանդներում Ռուսաստանի խորհրդական-ներկայացուցիչ Դմիտրի Բորոդինին անհայտ անձինք, նրա իսկ տանը, երեխաների աչքի առջև դաժան ծեծի են ենթարկել:
«Մենք ակնկալում ենք բացատրություն, ներողություն, ինչպես նաև միջադեպի համար պատասխանատվություն կրող անձանց պատասխանատվության ենթարկում», - ասել է Պուտինը՝ հանդես գալով Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթաժողովի ընթացքում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինն այս միջադեպը «դիվանագիտական կանոնների կոպի խախտում» է անվանել՝ հավելելով. «Մենք կարձագանքենք՝ կախված դրանից, թե իրենց ինչպես կպահեն հոլանդացիները»:
Հաագայում Նիդերլանդների ոստիկանության խոսնակ Էլեն վան Զիլյլը հաստատել է Ռուսաստանի դիվանագետի հետ կապված միջադեպը և տեղեկացրել, որ դիվանագետի հետ ամեն ինչ կարգին է, և որ նա հիվանդանոցում չէ:
Նիդերլանդների ոստիկանության խոսնակը սակայն հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ ներկայացնելուց:
Միջադեպի հետ կապված որևէ հայտարարությամբ հանդես չի եկել նաև Նիդերլանդների արտգործնախարարությունը:
Նիդերլանդների «Էյ-Էն-Փի» լրատվական գործակալության համաձայն, երկրի ոստիկանության ծառայողներն այցելել էին երկրում Ռուսաստանի դեսպանության բարձրաստիճան պաշտոնյա Բորոդինի բնակարանը՝ հարևանների կողմից երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բողոք ստանալուց հետո:
Հաագայում Ռուսաստանի դեսպանության խոսնակի համաձայն, այս բողոքը «միջադեպի պատրվակներից մեկն է եղել»:
Ռուսաստանում Նիդերլանդների դեսպանը երեքշաբթի օրը հրավիրվել է արտգործնախարարություն՝ «մանրամասն բացատրություններ ներկայացնելու համար»: