Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է կիրառել բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայում ազգությամբ ռուս բնակչության պաշտպանության համար, և միաժամանակ հույս է հայտնել, որ ուժի կիրառման անհրաժեշտություն չի ձևավորվի:
Նախագահ Պուտինի կողմից երեքշաբթի օրը հնչեցված հայտարարություններն արվել են Ուկրաինայի Ղրիմի մարզում Ռուսատանի ռազմական ներկայության շուրջ հետզհետե սաստկացող ճգնաժամի ընթացքում: Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի իր դաշնակիցները նախատեսում են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի տարածք զինված ուժեր ուղարկելու համար:
Ռուսաստանի նախագահի համաձայն, իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսողները պետք է հաշվի առնեն այն, թե ինչպիսի վնաս պատժամիջոցները կարող են հասցնել նաև իրենց:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո հրապարակային իր առաջին ելույթում Ռուսաստանի նախագահը հորդորել է Ուկրաինայի քաղաքական ուժերին «հետադարձել հակասահմանադրական հեղաշրջումը»՝ ասելով, որ Յանուկովիչը մնում է Ուկրաինայի օրինական առաջնորդը, որը սակայն չունի քաղաքական ապագա:
ԱՄՆ-ի Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուշ երեկոյան հանդիպում էր անցկացրել ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի, երկրի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի և ազգային անվտանգության իր աշխատանքային խմբի այլ անդամների հետ՝ քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի ընթացքում առկա քաղաքական ընտանիքները:
Նախագահ Օբաման երկուշաբթի ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ-ի Կոնգրեսին հաստատել Ուկրաինայի նոր կառավարության համար նախատեսված օգնության փաթեթը: