Մատչելի հղումներ

Պուտինը շնորհավորել է Սարգսյանին


«Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի բարձր հեղինակության մասին»

Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:

Նախագահ Պուտինը Սերժ Սարգսյանին նաև շնորհավորական ուղերձ է հղել: Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի բարձր հեղինակության մասին, նրա ղեկավարության ներքո իրականացվող սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության ակտիվ աջակցության մասին:

«Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական հարաբերությունները տարեցտարի կամրապնդվեն ու կխորանան՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների», - եզրափակում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG