Մատչելի հղումներ

Պուտինը կոչ է արել Ռուսաստանի ընկերությունները վճարել հարկերը Ռուսաստանում


Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ռուսատանի ձեռնարկատերերին «օֆշորից վերադարձնել» իրենց ընկերությունները

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ռուսատանի ձեռնարկատերերին «օֆշորից վերադարձնել» իրենց ընկերությունները:

Այս հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց միավորող Արտադրողների և գործարարների միության հանդիպման ժամանակ:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. ռուսաստանյան ընկերությունները պետք է գրանցված լինեն մեր երկրի տարածքում և ունենան սեփականության թափանցիկ կառուցվածք: Այդ իսկ պատճառով դրվել է հայրենական տնտեսության «ապաօֆշորացման» խնդիրը», - ասել է Ռուսատանի նախագահը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը ստորագրել է նոր հրամանագիր, որով նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտների նկատմամբ:

«Մենք աշխատում ենք առավել խիստ պատժամիջոցների մշակման վրա, որոնք կընդունվեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակի լարվածության սաստկացման դեպքում», - ասել է նախագահ Օբաման, որի համաձայն պատժամիջոցները, ի թիվս այլոց, ուղղված կլինեն Ռուսաստանի կառավարությանը նյութական աջակցություն ցուցաբերող բանկի նկատմամբ:

Նախագահ Օբաման տեղեկացրել է նաև, որ հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել Ուկրաինային օժանդակություն տրամադրելու միջոցներ:
XS
SM
MD
LG